«Դեպի Եվրատեսիլ 2025» մրցույթի մասնակից, հունաստանաբնակ երգչուհի Աթենա Մանուկյանը փետրվարի 16-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք մեծ համերգին ներկայանալու է «DaQueenation» երգով՝  12-րդ համարի ներքո։

Երգը գրվել է քովիդի ժամանակ: Աթենան սպասել է հարմար առիթի այն հանդիսատեսի դատին հանձնելու համար: Կարծում է՝ ճիշտ ժամանակն է։

Նա պատմեց, որ շատ դժվարություններ ու խոչընդոտներ է հաղթահարել, բայց երբեք չի կոտրվել:

«Այդ ամենն ինձ դարձել է այն մարդը, որը կամ հիմա։ Ես սկսել եմ 0-ից ու քայլել դեպի իմ մեծ երազանքը:

Բոլոր նրանք, ովքեր հավատում են իրենց ուժերին, ժխտում են պարտությունները, կարող են զարգանալ ու դառնալ թագուհի»,-ասաց երգչուհին։

Աթենան դեռ փոքրուց զբաղվել է երաժշտությամբ: Նշում է, որ անկախ ունեցած հաջողություններից ու դժվար օրերից, երբեք կանգի չի առել:

«Այս ոլորտում մրցակցությունը շատ մեծ է և կարիք ունես կապերի և շատ գումարի: Ես չունեի ո՛չ մեկը, ո՛չ մյուսը, երբ ճանապարհի սկզբին էի: Հաճախ էի տեսնում, ինչպես են շատերը գումարով առաջ գնում ասպարեզում, իսկ իմ կյանքում միայն խոչընդոտներ էին»,- անկեղծացավ Աթենան: